Մեր մասին

      

 Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում «ԱԼՏԱ ՎԻՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը առաջատար կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը շուկայում գործում է չորս տարուց ավելի:
 Ներկայումս «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ն անշարժ գույքի շուկայում առաջարկում է հետևյալ ծառայությունները.
1. Անշարժ գույքի շուկայական գնահատում
2. Շարժական գույքի շուկայական գնահատում
3. Ոչ նյութական ակտիվների շուկայական գնահատում
4. Բիզնեսի շուկայական գնահատում
5. Անշարժ գույքի առուվաճառք
6. Անշարժ գույքի վարձակալություն
7. Վերանորոգում և դիզայն
8. Անշարժ գույքի շուկայի վերլուծություն և մոնիթորինգ
9. Անշարժ գույքի ներդրումային  ծրագրեր

Կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը կարողացել է իրականացնել մոտ 5000 գնահատման աշխատանքների պատվերներ, որոնց թվում կան այսօր Հայաստանում գործող խոշոր ընկերություններ: Աշխատանքները եղել են բազմաբնույթ, գնահատվել են անշարժ և շարժական գույք, կազմակերպության բաժնետոմսեր, ոչ գույքային իրավունքներ: Ընկերությունը գնահատման աշխատանքներ է իրականացրել Հայաստանի բոլոր մարզերում:
 «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ կողմից կազմված շուկայական գնահատման հաշվետվությունը, ոլորտի մասնագետների կարծիքով, համապատասխանում է միջազգային չափանիշներին, և այսօր լավագույններից մեկն է հայաստանյան շուկայում: Հաշվետվությունը լիովին համապատասխանում է 2005թ. նոյեմբեր ամսին ընդունված ՀՀ անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքի և 2006թ. սեպտեմբեր ամսին  ընդունված ՀՀ անշարժ գույքի գնահատման ստանդարտի բոլոր պահանջներին և համալրված է մի շարք տվյալներով, որոնք թույլ են տալիս առավել մատչելի դարձնել գնահատման գործընթացում օգտագործվող տեղեկատվությունը:
 «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ին այսօր վստահում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «ՊՐՈՄԵԹԵՅԲԱՆԿ»ՍՊԸ-ն, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «ԱՌԱՋԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն, «ՎԱՇԻՆԳԹՈՆ ՔԱՓԻԹԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն, «ԳԼԱՁՈՐ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն, «ԲԻԶՆԵՍ ԿՈՆՍԱԼՏ» ՓԲԸ-ն,
 «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ն հանդիսանում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ հիմնադիր և խորհրդի անդամ:
 Մեր կազմակերպությունը ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբեր ամսին ընդունած որոշման համաձայն, ապահովագրել է իր մասնագիտական պատասխանատվության ռիսկը:
 Մեր մոտեցումն է` համագործակցություն փոխշահավետության և փոխվստահության հիման վրա:
 


30/04/2008 Տեղի ունեցավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ հաշվետու ժողովը:...

01/12/2008 2008 թվականի դեկտեմբերի 1-ին կնքվեց համակգործակցության պայմանագիր ԱԼՏԱ ՎԻՊ ՍՊԸ և ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ի միջև
...


06/08/2009 ԱԼՏԱ ՎԻՊ ՍՊԸ-ն և ԲՏԱ ԲԱՆԿ ՓԲԸ-ն 2009թ օգոստոսի 6-ին կնքեցին համագործակցության պայմանագիր: ...


2004 թվականի հունիս ամսից ,,ԱԼՏԱ ՎԻՊ,, ՍՊԸ-Ն համագործակցում է ԱՐԴՇԻՆՎԵՍՏԲԱՆԿ ՓԲԸ-ի հետ:

•   Փոխանակում •   Վաճառք
•   Վարձակալություն •   Պահանջարկ

 Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում «ԱԼՏԱ ՎԻՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը առա...

ՀՀ օրենսդրություն անշարժ գույքի մասին...
Տարեկան հաշվետվությունններ...
Ծանոթացեք մեր ծառայությունների ցանկի հետ...