...
Գնահատման գործունեությունը ՀՀ-ում, ինչպես և մյուս անցումային տնտեսություն ունեցող երկրներում, մասնավորապես նախկին ԽՍՀՄ երկրներում իր զարգացումն է սկսել ստանալ 1990-ական թվականներին, երբ ակտիվ ընթանում էր սեփականաշնորհման գործընթացը: ՀՀ-ում այս ոլորտը պետական կարգավորում ստացավ 1998թ. սկսված` ՀՀ ԱՆ ԱԳԿՊԿ-ի կազմավորմանը զուգընթաց: Մասնավորապես այն դարձավ լիցենզավորվող գործունեություն` սակայն միայն անշարժ գույքի գնահատման մասով: 2005թ. նոյեմբերին ուժի մեջ մտավ ՀՀ անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքը, իսկ այնուհետեև 2006թ. հունիսին` ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման ստանդարտը, որոնց շնորհիվ էլ ավելի կարգավորվեց անշարժ գույքի գնահատման գործունեությունը: Համաձայն ՀՀ-ում գործող իրավական ակտերի և միջազգային ստանդարտների անշարժ գույքի գնահատումն իրականցվում է երեք դասական մեթոդներով`
1.    Ծախսային,
2.    Համեմատական,
3.    Եկամտային:
Ծախսային մեթոդով գնահատման ժամանակ հաշվի է առնվում գույքի ստեղծման համար կատարված բոլոր ծախսերը` այդ թվում հողամասի ձեռք բերման հետ կապված ծախսերը, և նվազեցվում է մաշվածության չափով: Հարկ է իմանալ, որ մաշվածությունը լինում է երեք տեսակի` ֆիզիկական, գործառնական և արտաքին (տնտեսական): Ֆիզիկական մաշվածությունը կապված է շինության շահագործման հետ, գործառնականը` հիմնականում տվյալ շինության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու հետ, իսկ տնտեսական կամ, որ նույնն է արտաքին մաշվածությունը կապված է տվյալ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի հետ:  
Համեմատական մեթոդով գնահատման շրջանակներում Գնահատողը անշարժ գույքը համեմատում է վաճառված կամ վաճառահանված նմանատիպ անշարժ գույքի հետ և կատարում է համապատասխան ճշգրտումներ` կախված գույքերի հնարավոր տարբերություններից:
Եկամտային մեթոդով գնահատման ժամանակ անշարժ գույքի արժեքը որոշվում է ելնելով նրանից թե որքան եկամուտ այն կբերի սեփականատիրոջը: Հարկ է իմանալ, որ անշարժ գույքից ստացվող եկամուտը հիմնականում այն վարձակալությամբ հանձնելուց ստացվող եկամուտն է, և այն չպետք է շփոթել տվյալ տարածքում իրականացվող գործունեությունից` բիզնեսից ստացվող եկամտի հետ:
Այժմ ՀՀ-ում անշարժ գույքից բացի այլ գույքի գնահատման գործունեությունը չի կարգավորվում որևէ իրավական ակտով, և որպես կանոն այլ գույքի գնահատման ծառայություններ մատուցում են անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք: ...

Այս ծառայությունը ԱԼՏԱ ՎԻՊ ՍՊԸ-ի կողմից մատուցվող հիմնական ուղությունն է, ի սկզբանե մասնագիտանալով գնահատման ծառայությունների ոլորտում, մեր կազմակերպությունը առաջարկում է հետևյալ գույքերի գնահատման ծառայություններ.

1.    Բնակարաններ, բնակելի տներ, այգետնակների գնահատում

2.    Հասարակական նշանակության շինությունների գնահատում

  • Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ,
  • Առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքեր և շինություններ,
  • Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ,
  • Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ,
  • Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ,
  • Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ,
  • Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ:

3.    Բազմաֆունկցիոնալ շենքեր և շինությունների գնահատում

4.    Արտադրական նշանակության շինությունների գնահատում


  • Արդյունաբերական շենքեր և շինություններ` գործարան, ֆաբրիկա, կոմբինատ, արտադրամաս, մեծածախ բազա, սառնարանային տնտեսություն, տպարան, ենթակայան, պոմպակայան և այլն,
  • Գյուղատնտեսական արտադրական շենքեր և շինություններ` անասնաշենքեր, թռչնանոցներ, ջերմոցներ, դեզանոցներ, չորանոցներ, սիլոսիհորեր, պահեստներ, անասնաբուժական կայաններ, արհեստական սերմնավորման կայաններ, սառնարանային տնտեսություններ, կերախոհանոցներ, սերմնաբուծական, թռչնաբուծական և անասնաբուծական կայաններ, տնկարկային տնտեսություններ, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկեր, գյուղատնտեսականմթերքների մթերման կետեր և այլն:

5.    Հողամասերի գնահատում

  • Գյուղատնտեսական նշանակության հողեր (վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր)
  • Բնակավայրերի հողեր (բնակելի կառուցապատման հողեր, հասարակական կառուցապատման հողեր, ընդհանուր օգտագործման հողեր, խառը կառուցապատման հողեր, բնակավայրի նշանակության այլ հողեր)
  • Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր
  • Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներիհողեր
  • Անտառային հողեր
  • Ջրային հողեր

6.    Ավտոտնակների գնահատում

  • Ստորգետնյա և վերգետնյա ավտոհանգրավաններ,
  • Մետաղական ավտոտնակներ,
  • Ամբողջական ավտոկանգառներ:

7.    Ընդերքի մասերի գնահատում

8.    Անտառների գնահատում

9.    Հատուկ նշանակության անշարժ գույքի (մասնագիտացված անշարժ գույք) գնահատում

10.
Շարժական գույքի գնահատում

  • Ցամաքային տրանսպորտային միջոցներ (մարդատար, բեռնատար, հատուկ)
  • Օդային տրանսպորտային միջոցներ (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, օդապարիկներ)
  • Ջրային տրանսպորտային միջոցներ (մոտորանավակներ, լաստանավեր, նավակներ, սկուտերներ)
  • Տեխնիկա (գյուղատնտեսական, շինարարական)
  • Հաստոցներ
  • Հոսքագծեր
  • Սարքավորումներ
  • Գրասենյակային գույք
  • Համակարգչային տեխնիկա

11.    Վնասի գնահատում

  • Անշարժ գույքին հասցված
  • Շարժական գույքին հասցված
  • Ցանքատարածություններին հասցված
  • Բազմամյա տնկարկներին հասցված

12.    Ոչ նյութական ակտիվների գնահատում

  • Բիզնես (գործող և սկսնակ)
  • Բաժնետոմսեր
  • Ապրանքային նշաններ
  • Լիցենզիաներ
  • Մտավոր սեփականության օբյեկտներ
  • Կազմակերպության գործարար հեղինակություն (Goodwill)
  • Ներդրումային ծրագրեր

13.    Թանկարժեք մետաղների գնահատում

  • Ոսկի
  • Արծաթ
  • Պլատին
  • Պլատինային խմբի մետաղներ

14.    Թանկարժեք քարերի գնահատում

  • Ադամանդ
  • Զմրուխտ
  • Սուտակ
  • Շափյուղա
  • Ալեքսանդրիտ
  • Բնական մարգարիտ

15.    Այլ գույքերի գնահատում

  • Ծառեր չհատված (բերքատու, դեկորատիվ, տնկիներ)
  • Բերք
  • Էլեկտրական օդային գծեր
  • Կոնյակ
  • Կոնյակի սպիրտ

 

 
Как правильно класть плитку. Как класть плитку на стену быстро. Класть плитку своими руками. Как выбрать ламинат для квартиры. Какой лучше выбрать ламинат сегодня. Какого цвета выбрать ламинат. Как правильно клеить обои. Как клеить обои на потолок вертикально. Как правильно клеить углы обоями. Интересные самоделки своими руками. Качественные самоделки своими руками фото. Самоделки для дома своими руками. Как сделать потолок в доме. Чем лучше утеплить потолок дома на сегодняшний день. Утепление потолка дома своими руками. Бизнес идеи с минимальными вложениями. Успешные идеи малого бизнеса с нуля. Прибыльные бизнес идеи. Как сделать мебель своими руками. Сделать деревянная мебель своими руками. Сделать мебель своими руками видео. Опалубка для фундамента. Как сделать опалубку для фундамента быстро. Опалубка для фундамента купить.